Կոնվերս Բանկը կրկին արժանացել է եվրոպական առաջատար Commerzbank AG բանկի որակի գերազանցության «Euro STP Excellence Award» պատվավոր մրցանակին:
«Այս հեղինակավոր մրցանակը Կոնվերս Բանկին է շնորհվել SWIFT համակարգով փոխանցումների բարձր որակի ապահովման համար եւ փաստում է բանկի մատուցած գործառնական ծառայությունների՝ միջազգային որակական չափանիշներին համապատասխանությունը:
Շնորհակալություն ենք հայտնում գործընկեր Commerzbank AG բանկին Կոնվերս Բանկի՝ միջազգային փոխանցումների ոլորտում աշխատանքի արդյունավետությունը բարձր գնահատելու համար»,-ասել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների վարչության պետ Նելլի Քոչարյանը:
Նշվում է, որ միջազգային փոխանցումների ոլորտում Կոնվերս Բանկի նվաճումները բարձր գնահատականի են արժանացել գործընկերների կողմից նաեւ նախորդ տարիներին, ինչի արդյունքում բանկը «Euro STP Excellence Award» մրցանակակիր է դարձել նաեւ 2018, 2019, 2020թթ:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով