jkjhkjhkj

30-10-2023 15:01 216

Հայաստանի կենտրոնական բանկը 2023թ–ի ավարտին կամ 2024թ–ին նախատեսում է ԱԺ–ի քննարկմանը ներկայացնել կրիպտոարժույթների մասին ազգային օրենսդրության նախագիծը։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում տեղեկությունը հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով` մշակված օրենսդրական փաթեթի հիմքում կրիպտոարժույթների կարգավորման աշխարհի հաջողված փորձն է։
«Պետք չէ ակնկալել, որ մենք լինելու ենք ծայրահեղ լիբերալ, որովհետև մենք կարծում ենք, որ դաշտը պետք է կարգավորվի «նույն ռիսկ, նույն կարգավորում» սկզբունքով»,– ասաց Գալստյանը` խոստանալով օրենսդրական նախաձեռնությունն ԱԺ–ում անձամբ զեկուցել ու մանրամասն ներկայացնել բոլոր խնդիրներն ու կարգավորումները։
ԿԲ նախագահը հայտնեց, որ կառույցի աշխատակիցներն ուսումնասիրում են կրիպտոարժույթի համաշխարհային շուկան, տարվա ընթացքում նաև գործուղումներ ու վերապատրաստումներ են ունեցել այդ ոլորտում համաշխարհային գիտակրթական հաստատություններում։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր