jkjhkjhkj

24-11-2023 16:48 405

Evocabank-ը ստորագրել է նոր միջազգային համագործակցության պայմանագիր responsAbility շվեյցարական ներդրումային կազմակերպության հետ։

Համագործակցության արդյունքում Evocabank-ը ներգրավել է 7 մլն ԱՄՆ դոլար responsAbility-ից։

Վարկային միջոցներն ուղղվելու են Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորմանը:
Միկրո, փոքր և միջին ձեռնարկությունները հանդիսանում են տնտեսության հիմքը, հատկապես՝ զարգացող երկրներում: Դրանք խթանում են բիզնես միջավայրի ակտիվացումը և նոր աշխատատեղերի ստեղծումը:

30.09.2023թ․-ի դրությամբ Evocabank-ի ՄՓՄՁ վարկային պորտֆելը շուրջ 59 մլրդ դրամ է՝ 2022թ․ տարեվերջի նկատմամբ գրանցելով 34% աճ:

Մանրամասները՝
https://www.evoca.am/

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր