Ներկայացնում ենք «Հայաստանի բանկային համակարգի արդյունքների ամփոփում» RUMELS Management Solutions մասնագիտացված խորհրդատվական ընկերության հերթական վերլուծությունը.
Սույն հետազոտության նպատակն է վերլուծել 2023 թ. Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը, ընդհանուր ակտիվները, պարտավորությունները:
Հետազոտությունը կատարվել է Հայաստանի բանկերի կողմից հրապարակված ֆինանսական հաշվետվությունների հիման վրա։ 2022թ համար օգտագործվել են աուդիտորական ստուգում անցած ֆինանսական հաշվետվությունները
Զուտ շահույթ
- 2023 թվականի ընթացքում Հայաստանում գործող 18 բանկերի ընդհանուր զուտ շահույթը կազմում է 230 մլրդ ՀՀ դրամ, ինչը 32.5 ՀՀ մլրդ կամ 12%-ով պակադրամովս է քան 2022 թվականի ընթացքում գրանցած արդյունքը։ - Նշված նվազումը հիմնականում պայմանավորված է Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձություններով։
Բացի 2 բանկից, մնացած 16 բանկերը նշված ժամանակաշրջանում գրանցել են շահույթ:
Ամենամեծ շահույթն արձանագրել է Արդշինբանկը՝ շուրջ 63 մլրդ ՀՀ դրամ։
Զուտ շահույթ/ընդհանուր կապիտալ միջին հարաբերակցություն (ROAE)
Բանկային համակարգի ROAE ցուցանիշը 2023 թվականի ընթացքում կազմել է 16.5%։
Ամենաբարձր ROAE գրանցել է Արդշինբանկը՝ 37.2%։
Ընդհանուր ակտիվներ
Բանկային համակարգի ընդհանուր ակտիվները 2023թ. աճել են 801 մլրդ ՀՀ դրամով, կամ 9.5%։ - Առ 31.12.2023, ընդհանուր ակտիվները կազմել են 9.194 մլրդ ՀՀ դրամ։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով