jkjhkjhkj

19-01-2024 14:48 443

«Հայաստանի բանկային համակարգի արդյունքների ամփոփում» RUMELS Management Solutions մասնագիտացված խորհրդատվական ընկերության վերլուծության արդյուննքերով բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելը 2023թ. ընթացքում աճել է 21%-ով։

Առ 31.12.2023 ընդհանուր վարկային պորտֆելը հավասար է 5.036 մլրդ ՀՀ դրամ և կազմում է ընդհանուր ակտիվների 55%։

​Նշված ընդհանուր վարկային պորտֆելը ներառում է մանրածախ և կորպորատիվ վարկեր։

537a5a3feffdb940471d70fb399d0a18

 

Ամենախոշոր 5 բանկերի (Ամերիաբանկ, Արդշինբանկ ԱԿԲԱ ԲԱՆԿ, ԱՄԻՈ ԲԱՆԿ, եւ Ինեկոբանկ) ընդհանուր վարկային պորտֆելները կազմում են բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի 60.2%: •- Ամենախոշոր 3 բանկերի (Ամերիաբանկ, Արդշինբանկ եւ ԱԿԲԱ ԲԱՆԿ) ընդհանուր վարկային պորտֆելները կազմում են բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի 43.7%: •- Ամերիաբանկի մասնաբաժինը ամենամեծն է՝ 19.6%:

3ae70a606884bc29fd46c5eef29f3f5d

 

Ընդհանուր պարտավորությունները   
Բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները 2023թ. ընթացքում աճել են 627 մլրդ ՀՀ դրամով, կամ 9%։ - Առ 31.12.2023, ընդհանուր պարտավորությունները կազմել են 7.708 մլրդ ՀՀ։  
 
Հաճախորդների ընթացիկ հաշիվներ և ավանդներ  
Բանկային համակարգի ընդհանուր ընթացիկ հաշիվների մնացորդները և ժամկետային ավանդները 2023թ. աճել են 443 մլրդ ՀՀ դրամով, կամ 9%։ - Առ 31.12.2023, ընդհանուր ընթացիկ հաշիվների մնացորդները և ժամկետային ավանդները հավասար են 5.505 մլրդ ՀՀ դրամ և կազմում են ընդհանուր պարտավորությունների 71%։  
 
Պարտատոմսեր  
Բանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսերի մնացորդը աճել է 2023թ. ընթացքում 75 մլրդ ՀՀ դրամով, կամ 22%-ով և կազմել է առ 31.12.2023 շուրջ 421 մլրդ ՀՀ դրամ։ - 18 գործող բանկերից պարտատոմսեր թողարկել են 13-ը։  
 

764891fd3ae242279a404496073fd6fe

 

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր