ՀՀ կենտրոնական բանկն (ԿԲ) իր դրամագիտական հավաքածուն համալրելու նպատակով ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից գնում է դրամանիշեր (թղթադրամներ/մետաղադրամներ) եւ ֆինանսական փաստաթղթեր, որոնք տարբեր ժամանակահատվածներում շրջանառության մեջ են եղել պատմական Հայաստանի տարածքում:
ԿԲ-ից հայտնել են, որ կգնեն միայն այն դրամանիշերը եւ ֆինանսական փաստաթղթերը, որոնք ունեն բարձր աստիճանի պահպանվածություն եւ անհրաժեշտ են ԿԲ-ի դրամագիտական հավաքածուն համալրելու համար:
Դրամանիշերի եւ ֆինանսական փաստաթղթերի գնման նպատակով ՀՀ կենտրոնական բանկում ստեղծված է մասնագիտացված հանձնաժողով:
Հանձնաժողովին դրամանիշերը եւ ֆինանսական փաստաթղթերը ներկայացնելու համար անհրաժեշտ է առաջարկվող նյութերի բարձր որակի լուսանկարները ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել 010-592592(ներքին՝ 0665) հեռախոսահամարով։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով