jkjhkjhkj

30-01-2024 15:33 241

Fitch Ratings վարկանիշային գործակալությունը հայտնել է, որ հայաստանյան բանկերը դրամային եւ արտարժութային բավարար իրացվելիություն ունեն:

Ըստ գործակալության, հայաստանյան բանկերի ակտիվների որակը բարձր է (2023թ. նոյեմբերին չաշխատող վարկերի մասնաբաժինը կազմել է 2,8 %), իսկ կապիտալիզացիան՝ բարձր:

Fitch-ը նշում է, որ ՀՀ բանկային հատվածում պահպանվում է համեմատաբար բարձր դոլարիզացիան, որը 2023 թվականին կազմել է 50,5 %՝ կրճատվելով 4,6 տոկոսով:

«Վարկերի դոլարիզացիան հիմնականում կայուն է 34,7 % մակարդակի վրա՝ չնայած 2023 թվականի III եռամսյակում Կենտրոնական բանկը հրաժարվում էր արտարժույթով արտահայտված նոր հիփոթեքային վարկերից: Արտարժույթային հիփոթեքային վարկերի պահանջարկը մասնավոր ոչ ֆինանսական կորպորացիաների կողմից շարունակում է բարձր մնալ՝ հիմնականում ավելի ցածր տոկոսադրույքների պատճառով», - գրում են Fitch-ի վերլուծաբանները:

Արձանագրելով, որ «բնակելի անշարժ գույքի շուկայում գերտաքացման նշաններ կան», Fitch-ը «անկառավարելի շտկման» ռիսկերը համարում է համեմատաբար ցածր:

 
 

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր