Evocabank-ը Global Business and Finance Magazine-ի կողմից արժանացել է միանգամից երկու մրցանակի՝ Fastest Growing Bank in Armenia 2024 եւ Most Innovative Digital Bank in Armenia 2024:
«Evocabank-ի շարունակական ձեռքբերումներն ու միջազգային ընկերությունների կողմից տարբեր մրցանակների արժանանալը խոսում են բանկի ճիշտ ռազմավարության, հաճախորդամետ ծառայությունների եւ փոփոխություններին արագ արձագանքելու մասին:
Evocabank-ը շարունակում է փոխել բանկային ոլորտի կարծրատիպերը՝ բանկ-գործընկեր փոխհարաբերությունների մեջ սահմանելով հարմարավետության, արդյունավետության եւ թափանցիկության նոր չափանիշներ։
Այս մրցանակներն ավելի են մոտեցնում բանկի տեսլականին՝ լինել ամենանորարար եւ առաջադեմ բանկային ծառայություններ մատուցող ֆինանսական հաստատությունը Հայաստանում, որի բոլոր ծառայություններից հնարավոր կլինի օգտվել առանց բանկ այցելելու»,- ասված է հաղորդագրությունում:
Evocabank-ը շարունակում է խթանել նորարարությունը, տնտեսական աճը եւ հզոր բանկային արժեքների ստեղծումը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով