jkjhkjhkj

15-02-2024 12:29 313

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանյան հեղինակավոր բանկերից եւս մեկը՝ Ամերիաբանկը, փոխում է սեփականատիրոջը: Շուրջ մեկ տարի, եթե ոչ ավելի, բանակցություններ են ընթանում վրացական հայտնի Bank of Georgia-ի հետ։

Գործարքը նախատեսված էր կնքել դեռ դեկտեմբեր-հունվար ամիսներին, սակայն ինչ-որ տեխնիկական նրբություններ դեռ ավարտին չէին հասցվել, եւ, ըստ ամենայնի, մոտ ժամանակներում կհայտարարվի: Ամերիաբանկի բաժնետերերը ներկա պահին հինգն են՝ «Իմաստ Գրուպ» (Սի-Ուայ) (48.87%), սա թերեւս Ռուբեն Վարդանյանի մասնաբաժինն է, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ՝ ՎԶԵԲ (17.73%), ԱԶԲ (13.92%), «Ի-Էս-Փի-Էս Հոլդինգ Լիմիթիդ» (11.98%) եւ «Աֆեյան հիմնադրամ Հայաստանի համար» Ինկ. (7.5%): Մեր տեղեկություններով, իր մասնաբաժինը կպահի միայն ՎԶԵԲ-ը։

Նկատենք նաեւ, որ ըստ տարբեր աղբյուրների` Bank of Georgia-ի բաժնետերերի մեջ Թուրքիայի քաղաքացիներ կան:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր