jkjhkjhkj

16-02-2024 10:06 301

Ամիօ Բանկում առաջիկայում կներդրվի «Լիզինգ» ֆինանսական գործիքը։

«Լիզինգատուների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արսեն Բազիկյանն ասել է, որ լիզինգի ներդնումը լինելու է Ամիօ Բանկի մրցակցային առավելություններից մեկը շուկայում։

Ամիօ Բանկում լիզինգ ֆինանսական գործիքի ներդրման ավարտի եւ դրա շրջանակում կազմակերպված դասընթացի մասնակիցներին հավաստագրեր հանձնելու կապակցությամբ Արսեն Բազիկյանն ընդգծել է հաճախորդներին լիզինգային ծառայությունների մատուցման անհրաժեշտության մասին:

Բանկում «Լիզինգ» ֆինանսական գործիքի ներդրման կապակցությամբ Արսեն Բազիկյանի կողմից անցկացվել էին մուդուլային դասընթացներ բանկի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների եւ ղեկավարների համար: Միաժամանակ հաջողությամբ իրականացվել է լիզինգի տրամադրման գործընթացին բանկի համապատասխան ստորաբաժանումների ինտեգրումը:

Ամիօ Բանկի Կորպորատիվ հաճախորդների սպասարկման բաժնի պետ Միսակ Ավագյանը, շնորհակալություն հայտնելով «Լիզինգատուների ասոցիացիայի» նախագահին, կարեւորել է լիզինգ գործիքի ներդրումը՝ հատկապես վերաբրենդավորումից հետո հաճախորդների պահանջներին եւ ակնկալիքներին ընդառաջ գնալու եւ ֆինանսական հասանելիություն ապահովելու տեսանկյունից:

Ավելի վաղ Ամիօ Բանկը, կարեւորելով լիզինգային շուկայի արագ զարգացման տեմպերը եւ լիզինգային գործարքների իրականացման համար առավել բարենպաստ գործունեության միջավայրը, անդամակցել էր ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիային:

Ամիօ Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր