jkjhkjhkj

27-02-2024 16:19 514

Կոնվերս Բանկը մեկնարկել է «Մեդիքալ» ընկերության (HYEBRID Technologies) անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը:

Փետրվարի 27-ից ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում կտեղաբաշխվի 100 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմս՝ 10.000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 13% արժեկտրոնի տարեկան եկամտաբերությամբ եւ արժեկտրոնի վճարման կիսամյակային պարբերականությամբ:

«Լինելով սոցիալապես պատասխանատու կառույց՝ բանկը Հայբրիդի հետ համագործակցությունը դիտարկում է ո՛չ միայն որպես ներդրումային նոր փորձառություն: Սա հնարավորություն է մասնակցել մի ընկերության զարգացմանը, որի նպատակն է բարելավել մարդկանց, այդ թվում՝ պատերազմի հետեւանքով վնասվածքներ ստացած զինվորների կյանքի որակը: «Մեդիքալ»-ի պարտատոմսերի տեղաբաշխումից հետո այս տարի կլինի եւս մի քանի ընկերության արժեթղթերի թողարկում, որոնք, վստահ եմ, կհետաքրքրեն եւ պահանջարկ կունենան ներդրողների շրջանում»,- ասել է Կոնվերս Բանկի Ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանը:

«Մեդիքալ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Արթուր Խաչատրյանը նշել է գործընթացի կարեւորությունը թե ընկերության հետագա զարգացման, թե սոցիալական բաղադրիչի տեսանկյունից.

«Հայբրիդի առաքելության հիմքում ընկած է լազերային աճեցման հեղափոխական, նորագույն տեխնոլոգիան, որը թույլ է տալիս անհատական օրթոպեդիկ իմպլանտների արտադրության ոլորտում հասնել առավելագույն ճշգրտության, արագության եւ արդյունավետության: Ընկերության շահառուների զգալի մասը պատերազմի մասնակից հերոս է: Մենք հանձն ենք առել փոխել բոլոր այն մարդկանց կյանքի որակը, ովքեր ունեն դրա կարիքը»:

Պարտատոմսերի թողարկումից ներգրավված միջոցները կուղղվեն «Մեդիքալ» ՍՊԸ-ի հիմնական միջոցների եւ հումքի, նյութերի ձեռքբերմանը, ինչպես նաեւ անհատական իմպլանտների գիտափորձարարական զարգացմանը:

Մանրամասներին, այդ թվում՝ հարկման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր