04-03-2019 15:28 1271

uninewbranch

 

Յունիբանկը բացել է թվով 47-րդ մասնաճյուղը: Նորաբաց «Գեւորգ Չաուշ» մասնաճյուղը գործում է Երեւանում՝ Բաշինջաղյան փողոցում:

Այս տարի Յունիբանկը նախատեսում է եւս 5 նոր մասնաճյուղ բացել մարզերում՝ Վանաձոր, Մասիս, Ապարան, Սիսիան և Արարատ քաղաքներում:

Բոլոր նոր մասնաճյուղերը կիրականացնեն ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, դրամական փոխանցումներ, հաշվարկա-դրամարկղային սպասարկում, ներդրումներ Յունիբանկի բաժնետոմսերում և արժեթղթերում, կոմունալ վճարումների ընդունում և այլն: Նոր մասնաճյուղերում կտեղադրվեն նաև Յունիբանկի տերմինալներ, որպեսզի հաճախորդներն ինքնուրույն իրականացնեն բանկային հաշվի համալրում, վարկի մարում կամ կոմունալ վճարումներ:

Ինչպես տեղեկացնում են Յունիբանկից՝ մասնաճյուղային ցանցի ընդլայնումն ու զարգացումը պայմանավորված է բիզնեսի ծավալների աճով և հաճախորդների սպասարկման համար առավելագույն հարմարավետ պայմանների ապահովմամբ: Նոր մասնաճյուղերը կգործեն բանուկ հատվածներում և կունենան ընդարձակ սպասարկման սրահներ:

Այսօր 47 մասնաճյուղ և 100-ից ավելի պրոմո կետ ունեցող բանկը սպասարկում է մոտ 400 000 հաճախորդի: Նշենք, որ միայն 2018 թվականին Յունիբանկի հաճախորդների թիվն աճել է ավելի քան 10%-ով:

 

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր