07-03-2019 11:27 1124

karucir

 

IDBank-ը փետրվարին հայտարարել էր «Կառուցի՛ր կարիերադ IDBank-ի հետ» ծրագրի մեկնարկի մասին, որով հնարավորություն է տալիս աշխատանքային փորձ չունեցող ուսանողներին երկու լիարժեք ամիս անցկացնել բանկում՝ հագեցած տեսական եւ պրակտիկ դասընթացներով, որից հետո՝ միանալ IDBank-ի թիմին:

Ընդամենը մի քանի օրում ծրագրին դիմել է շուրջ 100 ուսանող Հայաստանի հիմնական բուհերից, որոնցից դրական թեստավորում են անցել 40-ը, այնուհետեւ ընտրվել են 13-ը:

«Այսօր ցանկացած ուսանողի համար խնդիր է աշխատանք գտնել նույնիսկ գերազանցությամբ բուհն ավարտելուց հետո, քանի որ գործատուները պահանջում են աշխատանքային փորձ, եւ միշտ չէ, որ պատրաստ են օգնել ուսանողին սկսել կարիերան իրենց հետ: Ուստի IDBank-ը, կարեւորելով երիտասարդ սերնդի համար նոր հնարավորություն ստեղծելը, որոշեց լուծել այս խնդիրը գոնե մի խումբ ուսանողների համար եւ հնարավորություն տալ նրանց բանկի միջոցներով մասնակցել դասընթացների, իսկ այնուհետեւ՝ նաեւ աշխատել բանկում», - իր խոսքում նշել է Բանկի ՄՌԿ վարչության ղեկավար Սոնա Մանուչարյանը:

Մարտի 1-ից ուսումնական դասընթացն արդեն մեկնարկել է, ուսուցումն իրականացվում է բաժնի եւ վարչության ղեկավարների մակարդակով՝ անհատական եւ խմբային ձեւով եւ ներառում է բանկային ոլորտին առնչվող կարեւորագույն թեմաները: Ձեռք բերած գիտելիքները ուսանողները ծրագրի երկրորդ մասում հնարավորություն կունենան կիրառել արդեն բանկի մասնաճյուղերում։

Սոնա Մանուչարյանի խոսքով՝ ծագիրը թիրախավորել է սպասարկման եւ վաճառքի ոլորտի աշխատակիցների․

«Քանի որ բանկի ռազմավարական նպատակներից մեկը սպասարկման որակի բարձրացումն է եւ հաճախորդներին անհատական մոտեցումների տրամադրումը, միեւնույն ժամանակ, սպասարկումը լավագույն ոլորտն է բանկին ներսից ծանոթանալու, բանկային գործը պատկերացնելու համար, ուստի այս անգամ որոշեցինք ընտրել այնպիսի ուսանողների, որոնք համապատասխանում են սպասարկման ոլորտում աշխատելու անհրաժեշտ պարամետրերին եւ պատրաստ են կարիերան սկսել հենց այդ կարեւորագույն օղակից»,- նշել է Սոնա Մանուչարյանը:

Ուսանողները մեկ ամիս ուսուցում կանցնեն գլխամասում, որից հետո, միջանկյալ զրույցը բարեհաջող անցնելու դեպքում, եւս մեկ ամիս էլ մասնաճյուղերում տեղում կծանոթանան բուն աշխատանքին: Այդպիսով՝ երկու ամիս անց, իրենց լավագույնս դրսեւորած բացարձակ անփորձ ուսանողները լիովին պատրաստ կլինեն աշխատել բանկում՝ համալրելով IDBank-ի նորարար թիմը։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր