07-03-2019 17:29 1346

mltf

 

ՀՀ կենտրոնական բանկն այսօր Հայաստանում գործող առևտրային բանկերի և լիտվական «Ուկիո» բանկի միջև իրականացված գործարքների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել:

Ըստ ԿԲ-ի հաղորդագրության՝ ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության ու կարգավորման ներքո գործող բոլոր բանկերն ու այլ ֆինանսական կազմակերպությունները պատշաճ կերպով իրականացնում են փողերի լվացման ռիսկերին համարժեք կանխարգելիչ միջոցառումներ՝ պահպանելով ինչպես ՀՀ օրենսդրության պահանջները, այնպես էլ միջազգային պրակտիկայում ընդունված կանոնները։

Նշված ոլորտում միջազգային ստանդարտներ սահմանող Ֆինանսական միջոցառումների հանձնախումբը (ՖԱԹՖ) կիրառում է դրանց իրագործման արդյունավետության գնահատման որոշակի չափանիշներ։ Հայաստանը Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից 2015 թվականին իրականացված գնահատման և 2018 թվականին ներկայացված առաջընթացի հաշվետվության արդյունքներով ՖԱԹՖ-ի մեթոդաբանության համապատասխան չափանիշով գնահատվել է որպես «արդյունավետության զգալի մակարդակ» ունեցող երկիր՝ ներկա պահի դրությամբ ընդգրկված լինելով նույն մեթոդաբանությամբ գնահատված շուրջ յոթ տասնյակ երկրների լավագույն հնգյակում։ (Աղբյուրը՝ http://www.fatf-gafi.org/media/fatf/documents/4th-Round-Ratings.pdf)

« «Ուկիո» բանկի գործունեության և դրա միջոցով 2000-ականներին իրականացված ֆինանսական գործարքների վերաբերյալ նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի՝ փողերի լվացման դեմ պայքարի պատասխանատու ստորաբաժանումը ժամանակին ակտիվորեն գործակցել է իր օտարերկրյա գործընկերների հետ, այդ թվում՝ տեղեկատվության փոխանակման միջոցով, և ձեռնարկվել են տվյալ ժամանակաշրջանի օրենսդրությանը համապատասխան անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ։

Նշենք նաև, որ «Ուկիո» բանկի գործունեությունը դադարեցվել է 2013 թվականին»,- փոխանցում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Կարդացեք նաև՝ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՆԱՄԱԿՈՎ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ «ԿԵՂՏՈՏ» ՓՈՂԵՐԸ. ՍԿԱՆԴԱԼՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄՈՏ 10 ԲԱՆԿ

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր

Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?