07-03-2019 18:12 1307

 

ՎԶԵԲ-ի և ԱԳԲԱ Լիզինգի միջև կնքված պայմանագրով՝ CEEP/Էներգոկրեդիտ ֆոնդի 4 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք միջոցները 6 ամսվա ընթացքում տեղաբաշխվել են էներգաարդյունավետ տեխնոլոգիաների և վերականգնվող էներգետիկայի ներդրումներում։

Այս մասին տեղեկացնում են ՎԶԵԲ-ից:

Լիզինգային պայմանագրերով միջոցները տրամադրվել են հիմնականում Երևանում (67%), Լոռիում (7%) և Կոտայքում (7%) գտնվող ավելի քան 30 ընկերությունների։

Շինարարության (40%), սննդի վերամշակման (23%), մանրամեծածախ առևտրի (17%), բեռնափոխադրման (10%) ոլորտներում գործող այդ ընկերություններն ԷԱ/ՎԷ ներդրումները կատարել են շինարարական` 62% և արդյունաբերական` 24% տեխնոլոգիաներում։

Տրամադրված 4 միլիոն ԱՄՆ դոլարի միջոցով ՎԶԵԲ-ը կարողացել է կանխել տարեկան 14,943 ՄՎտժ էներգիայի սպառում և 3,317 տոննա ածխաթթու գազի արտանետում։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր