07-03-2019 19:59 1313

 

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի կողմից թողարկված ArCa, Visa և MasterCard համակարգերի քարտերի PIN կոդերն այսուհետ հնարավոր է ստանալ նաև sms հաղորդագրությամբ։

Բանկից տեղեկացնում են, որ նշված ծառայությունից կարող են օգտվել ինչպես բանկի գործող, այնպես էլ նոր քարտապանները: «Գործող քարտապանները PIN կոդը մոռանալու դեպքում քարտի փոխարինում չի իրականացվելու, այլ հաշված րոպեների ընթացքում հնարավոր է լինելու գեներացնել նոր PIN կոդ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի բանկոմատների միջոցով: PIN կոդի փոփոխության համար քարտապանները կարող են այցելել բանկ կամ զանգահարել բանկի հեռախոսային կենտրոն: SMS հաղորդագրության միջոցով ուղարկվող կոդը միանգամյա մուտքագրման վեցանիշ կոդ է: Այն ծառայում է նոր PIN գեներացնելու համար՝ քարտն առաջին անգամ Բանկի բանկոմատով օգտագործելիս»,-փոխանցում են բանկից:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր