09-03-2019 17:36 1026

 

Յունիբանկը և նիդերլանդական FMO բանկը Հայաստանում իրականացնում են «Կանայք բիզնեսում» ծրագիրը, որի շրջանակում արդեն տրամադրվել են 5 մլն ԱՄՆ դոլարի վարկեր:

«Ավելի քան 500 կին ձեռներեց ստացել է անհրաժեշտ ֆինանսավորում իր բիզնեսը զարգացնելու և ընդլայնելու համար:

Բիզնեսում կանանց ներգրավվածությունը համաշխարհային տնտեսության աճող միտում է: Գնալով ավելի շատ ընկերություններ են ներգրավում իրենց ղեկավար օղակում՝ առնվազն մեկ կին:

Grant Thornton-ի զեկույցի համաձայն, եթե 2016թ.-ին Հայաստանում կանայք զբաղեցրել են ղեկավար պաշտոնների 26%-ը, 2017թ.-ին` 31%, ապա 2018թ.-ին` արդեն 32%-ը», - նշված է Յունիբանկի հրապարակման մեջ:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր