jkjhkjhkj

04-04-2019 17:01 1961

 

Միջազգային հեղինակավոր Fitch վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) վերահաստատել է նախորդ տարի Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկին շնորհած «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» B+ վարկանիշը` կայուն հեռանկարով (long-term Issuer Default Rating IDR):

Ինչպես տեղեկացնում են Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկից՝ Fitch Ratings գործակալության կողմից Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկին շնորհած վարկանիշը հնարավոր ամենաբարձրն է ՀՀ-ում գործունեություն ծավալող ընկերությունների համար, և այն վերահաստատում է բանկի առաջատար դիրքերը և թափանցիկ ֆինանսական կառույց լինելու փաստը:

Fitch-ի հրապարակած զեկույցում նշված է, որ բանկը նման գնահատականի արժանացել է շնորհիվ ներքին ֆինանսական կենսունակության:

«Վերահաստատված վարկանիշը սահմանելիս հաշվի են առնվել բանկի բացարձակ առաջատար դիրքը Հայաստանի գյուղատնտեսության ֆինանսավորման ոլորտում, ենթակառուցվածքային հագեցվածությունն ու իրացվելիության բարձր մակարդակը:
Fitch-ի կողմից հրապարակված հաշվետվությունում նաև ընգծվում է, որ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ ակտիվների որակի բարձրացումը, ինչն էլ իր հերթին նպաստել և ապագայում էլ նպաստելու է ակտիվների ռիսկայնության նվազմանը և շահութաբերության աճին »,-փոխանցում են բանկից:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր