09-04-2019 17:19 1247

 

Ապրիլի 13-ին, ժամը 13։00-ին IDBank-ի Վանաձորի մասնաճյուղում կկայանա նույն մասնաճյուղի վերաբացման առիթով հայտարարված խաղարկության ամփոփումը և կընտրվեն հաղթողները։

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է 2018 թվականի նոյեմբերի 19-ից 2019 թվականի մարտի 31-ը IDBank-ի «Վանաձոր» մասնաճյուղում տրամադրված քարտերի միջոցով արագ դրամական համակարգերով փոխանցում ստացող հաճախորդների համար անցկացվող ակցիայի խաղարկությանը:

«Խաղարկությանը մասնակցել են այն քարտապանները, ովքեր իրենց՝ Վանաձորի մասնաճյուղի կողմից տրամադրված քարտերով նշված ժամանակահատվածում առնվազն 2 անգամ ստացել են արագ դրամական փոխանցումներ», - տեղեկացնում են բանկից:

IDBank-ից նաեւ հայտնում են, որ խաղարկությանը հաղթող է ճանաչվելու 5 քարտապան։ 1-ին և 2-րդ մրցանակակիրների անունները հայտնի են․ 1-ին տեղում առավելագույն հանրագումարային փոխանցում ստացած քարտապանն է, ում կտրամադրվի 300,000 ՀՀ դրամի չափով նվեր քարտ, 2-րդ տեղում առավելագույն թվով փոխանցում ստացած քարտապանն է, ում կտրամադրվի 200․000 դրամի չափով նվեր քարտ, ևս 3 քարտապան ընտրվելու են պատահականության սկզբունքով և կպարգևատրվեն 100,000-ական դրամի չափով նվեր քարտերով։

Տեղեկացնենք, որ նվեր քարտերը նախատեսված են տեխնիկայի առաջատար խանութներից մեկում գնումներ կատարելու համար։

Մասնակիցների ցանկն` այստեղ

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր