Հայաստանի բանկերի միության և Տնտեսական լրագրողների ակումբի համատեղ նախաձեռնությամբ մեկնարկել է սեմինարների շարք, որի նպատակն է ֆինանսա-տնտեսական թեմաների լուսաբանման ասպարեզում մասնագիտացած լրագրողներին ներկայացնել ՀՀ բանկային համակարգի գործունեությանն առընչվող տարաբնույթ տեղեկատվական նյութեր և վերլուծություններ:
Երկամսյա սեմինարների ընթացքում լրագրողներին հետաքրքրող և հանրային կարևորություն ունեցող տարբեր թեմաների շրջանակներում դասախոսություններ կանցկացնեն Հայաստանի բանկային համակարգի բարձրաստիճան ղեկավարներն ու բանկային գործի լավագույն փորձագետները:
Լրագրողների համար նախատեսված առաջին սեմինարը մեկնարկել է Հայաստանի բանկերի միությունում կազմակերպված բացման արարողությամբ:
Հայաստանի բանկերի միության հանրային կապերի ծառայությունից նշում են, որ տնտեսական թեմաներ լուսաբանող շուրջ 20 լրագրողների համար նախատեսված սեմինարները կազմակերպվելու են յուրաքանչյուր շաբաթ օրերին, իսկ ծրագրի ավարտին մասնակիցներին տրամադրվելու են համապատասխան վկայագրեր:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով