15-04-2019 16:16 1593

 

Ապրիլի 13-ին «Արմսվիսբանկ»-ի աշխատակիցներն ուղևորվեցին Արագածոտնի մարզ և այցելեցին մարզի 7 եկեղեցիները:

Կարևորելով շրջակա միջավայրի հանդեպ հոգատար վերաբերմունքը, մշտական ուշադրության տակ պահելով բանկի սոցիալական պատասխանատվությունը՝ նախաձեռնության շրջանակներում Հայաստանի հոգևոր-մշակութային կենտրոնների տարածքներում բանկի աշխատակիցները տնկեցին ծառեր, կատարեցին եկեղեցիների հարակից տարածքների մաքրման աշխատանքներ:

«Նման իրադարձությունները վստահաբար կրելու են շարունակական բնույթ: Հուսով ենք, որ այս ամենը կոգեշնչի բոլորին և առավել հոգատար վերաբերմունք և ուշադրություն կցուցաբերվի մեր շրջակա միջավայրի հանդեպ», - փոխանցում են Արմսվիսբանկից:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր