jkjhkjhkj

06-05-2019 14:01 1008

 

Հայտնի են Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի և Mastercard-ի՝ հատուկ ֆուտբոլասերների համար հայտարարված #myuefacard ամենախելահեղ ֆուտբոլային մրցավազքի հաղթողները:

Ըստ Բանկի հաղորդագրության` մրցույթի արդյունքում HD թիմի ներկայացուցիչներ Հայկ Տիգրանյանն ու Դմիտրի Լալայանը նվաճել են 4-օրյա ուղևորություն դեպի Մադրիդ՝ հնարավորություն ստանալով մարզադաշտից հետևել UEFA Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղին:

Իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերի ներկայացուցիչները UEFA Չեմպիոնների Լիգայի հաջորդ մրցաշրջանում կմեկնեն իրենց երկրպագած թիմի քաղաք և ներկա կգտնվեն թիմի առաջին տնային հանդիպմանը:

«Մրցույթի եզրափակիչ փուլի առաջադրանքն էր նկարահանել տեսանյութ, թե ինչպես են մասնակիցներն երկրպագում իրենց սիրելի թիմին: Արդյունքում, ժյուրիի անդամները գնահատեցին կատարված աշխատանքներն, որոնք էլ գումարվեցին ամբողջ մրցավազքի ընթացքում թիմերի կուտակած միավորներին:

Վերջնարդյունքում հաղթող ճանաչվեց HD թիմը, ինչի առթիվ շնորհավորում ենք եւ մաղթում աննկարագրելի զգացողություններ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղի` ամենախելահեղ ֆուտբոլային երեկոյի ընթացքում»,

- նշել է բանկի Մարքեթինգային հաղորդակցությունների բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը:

«Շնորհակալ ենք ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին նման միջոցառում կազմակերպելու համար: Հույս ունեմ, որ Չեմպիոնների Լիգայի ամենակարևոր խաղում մեր երկրպագած թիմը գոնե կհայտնվի եզրափակչում»,-նշել է հաղթող թիմի ներկայացուցիչ Հայկ Տիգրանյանը:

 

Մանրամասն՝ տեսանյութում

 

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր