26-05-2019 13:37 223

 

Արդշինբանկի «Մալաթիա» մասնաճյուղը իր դռները բացեց հաճախորդների առջև՝ վերանորոգված, հագեցած նոր տեխնիկայով և համապատասխանեցված Բանկի կորպորատիվ ոճին: Այսուհետև ք. Երևան Սեբաստիայի 32 հասցեում գտնվող «Մալաթիա» մասնաճյուղի հաճախորդներին կմատուցվեն արագ և որակյալ համալիր բանկային ծառայություններ: «Մալաթիա» մասնաճյուղը կսպասարկի իր հաճախորդներին երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:15-16:45:

«Մալաթիա»-ն թվով յոթերորդ մասնաճյուղն է, որի վերաբացումը տեղի է ունենում այս տարի՝ «Չարենցավան», «Գյումրի», «Արաբկիր», «Արտաշատ», «Իջևան» և «Նոյեմբերյան» մասնաճյուղերից հետո: Արդշինբանկի մասնաճյուղային ցանցի արդիականացման գործընթացն ուղղված է ոչ միայն հարմարավետ ու ժամանակակից լուծումների ապահովմանը, այլ նաև հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանը: Մինչև տարեվերջ Բանկը մտադիր է վերաբացել ևս 4 մասնաճյուղ:

Ներկայումս Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում՝ 63 մասնաճյուղ:

Արդշինբանկը Հայաստանի Հանրապետության միակ առևտրային բանկն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր: Արդշինբանկն ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին:

«Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից 2018 թվականին ճանաչվել է Հայաստանի Հանրապետության «Տարվա լավագույն բանկ»:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր