30-05-2019 10:58 222

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2019թ. մայիսի 17-ի Թիվ N 1/297Ա որոշմամբ գրանցվել է «Արդշինբանկ» ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:

Տեղաբաշխումն իրականացվելու է 2019 թվականի հունիսի 3-ից մինչև 2019 թվականի օգոստոսի 02-ը ժամը 16:30-ն ընկած ժամանակահատվածում:

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով «Արդշինբանկ» ՓԲԸ առաքեն կամ ներկայացնեն Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:

Պարտատոմսերի ձեռքբերման հայտի լրացումից և պատշաճ կերպով «Արդշինբանկ» ՓԲԸ առաքումից հետո, սակայն ոչ ուշ քան պարտատոմսերի ձեռքբերման օրվա ժամը 16:30-ը պարտատոմս ձեռք բերել ցանկացող Բանկի հաշվետեր իրավաբանական և/կամ ֆիզիկական անձինք պետք է վճարում կատարեն իրենց՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված համապատասխան հաշվեհամարներին, իսկ ոչ հաշվետեր իրավաբանական և/կամ ֆիզիկական անձինք՝ թողարկման նպատակով «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված 2470062828560000 տարանցիկ հաշվեհամարին՝ պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականում նշված քանակի պարտատոմսեր ձեռք բերելու համար:

Ծրագրային ազդագրի և Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել հետևյալ հղումներով՝ https://bit.ly/2Ka0RwN, https://bit.ly/2Z0i5kx, իսկ թղթային տարբերակները` այցելելով «Արդշինբանկ» ՓԲԸ գլխամասային գրասենյակ Գրիգոր Լուսավորիչ 13, 13/1 հասցեով:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր