04-06-2019 10:54 214

 

"Արցախբանկ" ՓԲԸ-ը, կարևորելով սպորտի զարգացումը Հայաստանում և Արցախում, հանդիսացավ 2019թ. մայիսի 31-ին ք. Երևանի Դինամո մարզական հասարակական կազմակերպությունում կայացած "Քիք-բոքսինգի մեծահասակների, պատանիների առաջնության" գլխավոր հովանավորը:

ՀՀ "Պրոֆեսիոնալ և սիրողական քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի" կողմից կազմակերպված պետական առաջնությանը մասնակցել են քիք-բոքսինգի 140-ից ավելի առաջատար մարզիկ Հայաստանի մարզերից և Արցախից:

Մրցաշարի լավագույն թիմային արդյունք ցուցաբերած Երևանի Դավիթաշենի մարզական ակումբը պարգևատրվեց Արցախբանկի գավաթով:

Առաջնությանը ձևավորվել է քիք-բոքսինգի հավաքական թիմ, որը կմասնակցի ս.թ. օգոստոսի 26-30-ը Հունգարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, իսկ լավագույն մեծահասակ մարզիկների թիմը կներկայանա ս.թ. սեպտեմբերի 12-15-ը ՌԴ Անապա քաղաքում կայանալիք Պտանիների և երիտասարդների աշխարհի գավաթի առաջնությանը, այնուհետև՝ նոյեմբերին քիք-բոքսինգի հայ մարզիկները իրենց ուժերը կփորձեն Թուրքիայում կայանալիք Աշխարհի առաջնությանը:

Միջոցառման շրջանակներում Արցախբանկը արժանացել է Քիք-բոքսինգի կազմակերպությունների միջազգային ֆեդերացիայի (WAKO) գավաթի, ինչպես նաև Բանկի Վարչության Նախագահ - Գործադիր տնօրեն Արտակ Բալայանին շնորհվել է Ֆեդերացիայի "Պատվավոր անդամի" կոչում:

Հետևողական լինելով որդեգրած քաղաքականությանը, Արցախբանկը կարևորում է սպորտի բնագավառի նախաձեռնությունները և պատրաստակամ է շարունակելու սատարել հայ մարզիկներին՝ կերտելու իրենց մասնագիտական ապագան և նորանոր բարձունքներին հասնելով աշխարհին պատվով ներկայացնելու հայկական եռագույնը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր