08-06-2019 11:35 119

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Առաջնորդվելով ֆինանսական կայունության ապահովման` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նպատակով,
նպատակ ունենալով ապահովել նախադրյալներ արտարժութային իրացվելիության բուֆերների ստեղծման համար,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլուխը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «դ» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է .

  1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունը.
    1) Կանոնակարգի 50-51-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
    «50․ Կենտրոնական բանկում պահուստավորման են ենթակա բանկի և օտարերկրյա բանկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղի կողմից Հայաստանի Հանրապետության դրամով, արտարժույթով, ինչպես նաև մետաղական հաշիվներով ներգրավված միջոցները: Հայաստանի Հանրապետության դրամով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դրամով, ԱՄՆ դոլարով ներգրավված միջոցների դիմաց՝ 16%-ը Հայաստանի Հանրապետության դրամով, իսկ 2%-ը՝ ԱՄՆ դոլարով, եվրոյով ներգրավված միջոցների դիմաց՝ 16%-ը Հայաստանի Հանրապետության դրամով, իսկ 2%-ը՝ եվրոյով, իսկ մնացած այլ արժույթներով, ինչպես նաև մետաղական հաշիվներով ներգրավված միջոցների դիմաց՝ 16%-ը Հայաստանի Հանրապետության դրամով, իսկ 2%-ը՝ ԱՄՆ դոլարով: Ընդ որում, Կանոնակարգ 2-ի 24.1.3 և 24.1.4 կետերին համապատասխան պահուստավորումն ամբողջությամբ կատարվում է Հայաստանի Հանրապետության դրամով:
    Ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորումն իրականացվում է սույն կանոնակարգի 52-րդ կետով սահմանված ժամանակահատվածներում: Արտարժույթի փոխարժեքի փոփոխման հետ կապված ռիսկը կրում է բանկը: Արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց սույն կետով սահմանված կարգով առաջին փաստացի պահուստավորման ժամանակահատված է համարվում 2019 թվականի հունիսի 12-ից 2019 թվականի հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածը:
    51. Հայաստանի Հանրապետության դրամով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորման ենթակա գումարի, ինչպես նաև արտարժույթով (այդ թվում՝ մետաղական հաշիվներով) ներգրավված միջոցների դիմաց Հայաստանի Հանրապետության դրամով պահուստավորման ենթակա գումարի մեծության կարգավորումը կատարվում է փաստացի պահուստավորված և պահուստավորման ենթակա միջոցների միջին օրական գումարների համեմատման միջոցով, այնպես, որ փաստացի պահուստավորված միջին օրական գումարը հավասար կամ ավելի լինի հաշվետու ժամանակահատվածում պահուստավորման ենթակա միջոցների միջին օրական գումարից:
    Արտարժույթով (այդ թվում՝ մետաղական հաշիվներով) ներգրավված միջոցների դիմաց համապատասխան արտարժույթով պահուստավորման ենթակա գումարի մեծության կարգավորումը կատարվում է օրական կտրվածքով, այնպես, որ փաստացի պահուստավորման ժամանակահատվածում յուրաքանչյուր օր փաստացի պահուստավորված գումարը հավասար կամ ավելի լինի հաշվետու ժամանակահատվածում պահուստավորման ենթակա միջոցների միջին օրական գումարից:
    Արտարժույթով (այդ թվում՝ մետաղական հաշիվներով) ներգրավված միջոցների դիմաց՝ հաշվետու ժամանակահատվածում դրամով պահուստավորման ենթակա միջոցների գումարը յուրաքանչյուր օրվա համար որոշվում է` հիմք ընդունելով արտարժույթով ներգրավված միջոցների օրական դրամային համարժեքը: Օրական դրամային համարժեքը յուրաքանչյուր օրվա համար որոշվում է` հիմք ընդունելով տվյալ օրվա` Կենտրոնական բանկի կողմից տվյալ արտարժույթի համար հայտարարված արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը: Մետաղական հաշիվներով ներգրավված միջոցների օրական դրամային համարժեքը որոշվում է` հիմք ընդունելով տվյալ օրվա` Կենտրոնական բանկի կողմից հայտարարված ոսկու հաշվարկային գները:
    ԱՄՆ դոլարից և եվրոյից տարբերվող արտարժույթներով ներգրավված միջոցների դիմաց արտարժույթով իրականացվող պարտադիր պահուստավորման հաշվարկները կատարվում են կրոս փոխարժեքով՝ հիմք ընդունելով տվյալ օրվա` Կենտրոնական բանկի կողմից տվյալ արտարժույթի համար հայտարարված արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը:
    Մետաղական հաշիվներով ներգրավված միջոցների դիմաց արտարժույթով իրականացվող պարտադիր պահուստավորման հաշվարկները կատարվում են` հիմք ընդունելով տվյալ օրվա` Կենտրոնական բանկի կողմից հայտարարված ոսկու հաշվարկային գները, ինչպես նաև տվյալ օրվա` Կենտրոնական բանկի կողմից տվյալ արտարժույթի համար հայտարարված արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը:»:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական տնային էջում հրապարակմանը հաջորդող օրվանից: Ընդ որում՝ սույն որոշմամբ սահմանված դրույթները վերաբերում են 2019 թվականի հունիսի 12-ից սկսվող փաստացի ժամանակահատվածներին և վերջիններիս համար հիմք հանդիսացող հաշվետու ժամանակահատվածներին:

Սկզբնաղբյուր` ՀՀ Կենտրոնական Բանկ

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր