06-06-2019 11:37 382

 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպել է իր աշխատակիցների երեխաների այցելությունը Բանկի գլխամասային գրասենյակ, որի շրջանակներում հանդես եկավ ՙՄիասին նկարենք հուսալի ապագա՚ ակցիայով:

Տոնական ակցիայի շրջանակներում հունիսի 1-ից մինչև ս.թ. սեպտեմբերի 1-ը Բանկում ՙՄԱՆԿԻԿ՚ ավանդ ներդրած յուրաքանչյուր հաճախորդին կտրամադրվի ՙՌԵՍՈ Ընտանիք՚ ապահովագրական փաթեթ, ինչպես նաև նվեր քարտեր՝ ավանդատուի և ավանդի շահառու երեխայի անունով:

Միջոցառման ընթացքում երեխաների համար կազմակերպվել էին տարատեսակ հետաքրքիր շոուներ, խաղեր, հյուրասիրություն:

Երեխաները մասնակցեցին նաև անչափ հետաքրքիր՝ ՙԱպագան իմ աչքերով՚ խորագիրը կրող նկարչական մրցույթին, որի ընթացքում հրավիրված մասնագետի օգնությամբ նկարեցին նկարներ: Փոքրիկ նկարիչների բոլոր կտավներից էլեկտրոնային մրցույթի շնորհիվ ընտրվելու է լավագույն նկարը, որով էլ Բանկը հետագայում կձևավորի իր կողմից ներկայացվող ՙՄԱՆԿԻԿ՚ քարտի դիզայնը:

Նշենք նաև, որ տոնական ակցիայի շրջանակներում Բանկի տասը ամենաակտիվ ավանդատու-քարտապանները, ովքեր նվեր քարտով կիրականացնեն առավելագույն գումարով անկանխիկ գործարքներ, կստանան CashBack` 100,000 դրամ գումարի չափով:

Բանկը շնորհավորում է բոլոր երեխաներին գեղեցիկ տոնի կապակցությամբ՝ ցանկանալով նրանց անհոգ, խաղաղ մանկություն և լուսավոր ապագա:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր