11-06-2019 12:42 458

 

Առաջին անգամ Հայաստանը հյուրընկալել է հեղինակավոր Summit of Minds միջոցառումը: Հայաստանն առաջին երկիրն է, որը հյուրընկալում է այս միջոցառումը Ֆրանսիայի Շամոն քաղաքից դուրս: Միջոցառմանը մասնակցել են անվանի ու ազդեցիկ շուրջ 300 քաղաքական գործիչներ, գիտնականներ, գործարար-ներդրողներ, խոշորագույն ընկերությունների ղեկավարներ ողջ աշխարհից:

Հայաստանյան գագաթնաժողովի ընթացքում տեղի ունեցան տարբեր թեմատիկ քննարկումներ, որոնց ընթացքում մասնակիցները անդրադարձան աշխարհաքաղաքական զարգացումներին, բարձր տեխնոլոգիաներին, արհեստական բանականությանը, 4-րդ արդյունաբերական հեղափոխությանը, ձեռնարկատիրությանն ու նորարարությանը, 21-րդ դարի առաջնորդությանն ու քաղաքակրթությունների երկխոսությանը, արժութային ու ներդրումային քաղաքականությանը և աշխարհի առջև ծառացած ռիսկերին ու մարտահրավերներին: Նրանք ներկայացրեցին իրենց փորձառությունը, գիտելիքները ու գաղափարները և ծանոթացան Հայաստանում ներդրումային հնարավորություններին:

Արդշինբանկը կարևորում է երկրի զարգացմանը նպաստող ցանկացած միջոցառում և մեծ պատասխանատվությամբ է ստանձնել այս հեղինակավոր գագաթաժողովի գլխավոր հովանավորի դերը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր