11-06-2019 19:52 432

 

Հունիսի 9-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ «Երեք հայերեն ձեռագիր Տոսկանայից (13–14-րդ դարեր)» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը: Առաջին անգամ Մատենադարանը հյուրընկալեց այլ թանգարանից բերված ձեռագրական գանձեր՝ Ֆլորենցիայի Լաուրենցիանայի գրադարանից հայկական երեք հնագույն և արժեքավոր ձեռագրեր:

Ցուցադրությունը կյանքի կոչվեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի նախաձեռնությամբ, Հայաստանի և Իտալիայի նախագահների բարձր հովանավորության ներքո: Ցուցահանդեսի իրականացման գործում իր ավանդ ունեցավ նաև Արդշինբանկը:

Ձեռագրերը Մաշտոցյան Մատենադարանում կցուցադրվեն մինչև տարեվերջ: Ընդ որում, ցուցադրվող ձեռագրերն ուղեկցվելու են ինտերակտիվ մուլտիմեդիա համակարգով՝ ներկայացնելով ձեռագրերի թվային էջերը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր