05-09-2019 18:41 500

 

Evocabank-ի՝ սեպտեմբերի 3-ին կայացած Խորհրդի նիստում Բանկի խորհրդի նախագահ ընտրվեց Վազգեն Գևորկյանը, իսկ խորհրդի նախագահի տեղակալ՝ Գեղամ Գևորգյանը:

Վազգեն Գևորկյանը գործարար է և Evocabank-ի վերահսկող բաժնետերը: Ծնվել է 1971թ.։ Ունի տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, ինչպես նաև՝ MBA որակավորում: 
2003թ. ստանձնել է «Զակնեֆտեգազստրոյ Պրոմեթեյ» ՍՊԸ-ի Գլխավոր տնօրենի, 2004–2009թթ.՝ Տնօրենների խորհրդի նախագահի, իսկ 2009–2018թթ.՝ Գլխավոր տնօրենի առաջին խորհրդականի պաշտոնները: 2018թ.-ից «Պրոմեթեյ Սիթի» ՍՊԸ-ի Գլխավոր տնօրենի առաջին խորհրդականն է:
Վազգեն Գևորկյանը «Զակնեֆտեգազստրոյ Պրոմեթեյ» ՍՊԸ-ի և «Պրոմեթեյ-Սիթի» ՍՊԸ-ի վերահսկող բաժնետերն է։ 2019թ. հուլիսից ընգրկվել է Evocabank-ի Խորհրդի կազմում:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Գեղամ Գևորգյանը ծնվել է 1958թ.։ 1982թ. ստացել է ֆիզմաթ. գիտությունների թեկնածուի աստիճան, իսկ 1992թ.՝ Մոսկվայի Ստեկլովի անվան Մաթեմատիկայի ինստիտուտում ֆիզմաթ. գիտությունների դոկտորի աստիճան: 2000թ. ընտրվել է Հայաստանի ԳԱԱ թղթակից անդամ, 2010թ.՝ ԳԱԱ ակադեմիկոս: 1994թ. ստացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մրցանակ, 2009թ.՝ պարգևատրվել «Անանիա Շիրակացի» մեդալով, իսկ 2018 թ. ստացել է ՀՀ նախագահի մրցանակ:
1984-1992թթ. աշխատել է ԵՊՀ դոցենտ, 1992-1997թթ.՝ ԵՊՀ պրոֆեսոր, 1997-2004թթ.՝ ԵՊՀ Մաթեմատիկական անալիզի ամբիոնի վարիչ, 2004-2008թթ.՝ ԵՊՀ Մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան: Գեղամ Գևորգյանը 2008-2019թթ. աշխատել է որպես ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր, իսկ 2019թ. մայիսի 30-ից ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է: 
2006թ.-ից մինչ օրս Բանկի Խորհրդի անդամ է: 
Ամուսնացած է, ունի չորս երեխա, երկու թոռնիկ։

Evocabank-ի ղեկավար կազմին կարելի է ծանոթանալ այստեղ։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր