06-09-2019 13:50 745

 

Ուսումնական տարվա նախաշեմին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ամփոփել է «Փոքր բիզնեսի վարկավորման հիմունքների ուսումնասիություն և վերլուծություն» դասընթացի շրջանակներում իրականացված երիտասարդ կադրերի վերապատրաստման և ներգրավման ծրագիրը: Ծրագրի ընթացքում աշխատանքային փորձ չունեցող ՀՀ տարբեր բուհերի 12 ուսանողներ հնարավորություն ունեցան երկու ամիս անցկացնել Բանկի Փոքր բիզնեսի զարգացման վարչությունում, որտեղ տեսական և պրակտիկ դասընթացների շնորհիվ հնարավորություն ստացան սկսել իրենց աշխատանքային ուղին առաջատար Բանկի մասնաճյուղային ցանցում, որպես բիզնեսի վարկային մասնագետներ, և այժմ նրանք համարվում են ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ թիմի անդամներ:

Մասնակիցներին շնորհվել են ավարտական սերտիֆիկատներ, և կնքվել են աշխատանքային պայմանագրեր։

Դասընթացներն անցկացվել են Բանկի՝ որակավորված աշխատակիցների մակարդակով՝ ներառելով բանկային ոլորտին առնչվող կարևորագույն թեմաները:

Այսօր ցանկացած ուսանող, նույնիսկ գերազանցությամբ ԲՈՒՀ-ն ավարտելու դեպքում, դժվարությամբ է կարողնում աշխատանք գտնել, քանի որ բոլոր գործատուները նախապատվությունը տալիս են աշխատանքային փորձ ունեցող մասնագետներին: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, կարևորելով երիտասարդ կադրերի նշանակությունը, այս դասընթացի շնորհիվ ուսանողներին իրենց կարիերան Բանկի հետ սկսելու հնարավորություն ընձեռեց, այս կերպ որդեգրելով երիտասարդ սկսնակ մասնագետներին մշտապես աջակցելու քաղաքականությունը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր