18-10-2019 00:52 331

 

Ինեկոբանկը, կարևորելով կրթության դերը հասարակության շրջանում, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ստորագրեց փոխըմբռնման հուշագիր Շեֆիլդի համալսարանի Միջազգային ֆակուլտետ CITY քոլեջի հետ։ Այսպիսով, ազդարարվեց կողմերի միջև փոխադարձ արդյունավետ համագործակցության սկիզբը։

Համագործակցությունը կնպաստի մասնագիտական կրթության զարգացմանը պրակտիկ գիտելիքների կիրառմամբ։ Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում՝

  • Ինեկոբանկի աշխատակիցները հնարավորություն կունենան մասնակցել Շեֆիլդի համալսարանի բարձր որակավորում ունեցող դասախոսական կազմի կողմից անցկացվող դասընթացներին,
  • Շեֆիլդի համալսարանի ուսանողները հնարավորություն կունենան անցնել պրակտիկ մասնագիտական ուսուցում Ինեկոբանկում,
  • Համատեղ կկազմակերպվեն դասընթացներ, կոնֆերանսներ, բաց դասեր ուղղված հասարակության մեջ ֆինանսական ոլորտի գիտելիքների զարգացմանը։

Նման նախաձեռնությունները լինելու են շարունակական, քանի որ Ինեկոբանկի համար կրթությունը հանդիսանում է գործունեության հիմնարար արժեք։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր