21-10-2019 15:56 144

 

Հոկտեմբերի 17-ից Կոնվերս Բանկը սկսել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը, որի շրջանակում կտեղաբաշխվեն 5 մլն դոլար ընդհանուր արժեքով դոլարային և 1 մլրդ դրամ ընդհանուր արժեքով դրամային պարտատոմսեր:
Դոլարային պարտատոմսերի անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար է, տարեկան եկամտաբերությունը՝ 5.25%, իսկ դրամային պարտատոմսերի անվական արժեքը 100.000 ՀՀ դրամ է, տարեկան եկամտաբերությունը՝ 9.50%:
Պարտատոմսերի շրջանառման ժամկետը 36 ամիս է, տոկոսագումարի վճարման պարբերականությունը կիսամյակային է:
Այս տեղաբաշխումը նպատակ ունի ապահովել Կոնվերս Բանկի պարտատոմսերի թողարկման շարունակականությունը՝ հաճախորդներին հնարավորություն ընձեռելով դրանք ձեռքբերել ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկաներից:
Տեղաբաշխման ավարտը նախատեսված է 2020 թվականի փետրվարի 28-ին:
Նշենք, որ սա 2019թ Կոնվերս Բանկի կողմից պարտատոմսերի երկրորդ տեղաբաշխումն է: Ավելի վաղ Բանկը տեղաբաշխել էր 1 մլրդ դրամ ընդհանուր ծավալով դրամային և 10 մլն դոլար ընդհանուր ծավալով դոլարային պարտատոմսեր:
Ներկայում տեղաբաշխվող պարտատոմսերի մասին մանրամասն տեղեկատվություն հասանելի է https://conversebank.am/hy/2019issue/ հղումով:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր