26-02-2019 14:21 2521

Forum

 

Լոռիում կիրականացվեն նոր ներդրումային ծրագրեր գյուղատնտեսության, մեքենաշինության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում:

Հիշեցնենք,որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում փետրվարի 23-ին կայացավ «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովը, որին մասնակցում էին Հայաստանի ու արտերկրի հայ և այլազգի մեծաթիվ գործարարներ ու ներդրողներ:

Բիզնես համաժողովի ընթացքում ներկայացվել են Լոռու մարզում տուրիզմի, գյուղատնտեսության, արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտների զարգացմանն ուղղված ներդրումային 50-ից ավելի ծրագրեր: Համաժողովի շրջանակում անցկացվել ենոլորտային քննարկումներ, ինչպես նաև կազմակերպվել էր տեղական արտադրանքի EXPO ցուցահանդես, որին մասնակցել է շուրջ չորս տասնյակ ընկերություն։

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես համաժողովին ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա մասնակցել է ներկայացված ներդրումային ծրագրերի քննարկմանը, շրջել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում՝ ծանոթացել ծրագրավորման ու ինժեներիայիուսումնական լաբորատորիաների և սկսնակ ընկերությունների գործունեությանը:

Համաժողովի արդյունքները կամփոփվեն առաջիկայում :

Տեղեկացնենք, որ այս տարվա ընթացքում մարզերի տնտեսության ու համայնքների զարգացմանն ուղղված ևս 8 նմանատիպ համաժողովներ կանցկացվեն նաեւ հանրապետության մյուս մարզերում։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր