25-02-2019 15:42 2345

20190223 095222

Փետրվարի 23-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացվեց «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես-ֆորումը, որի նպատակը Լոռու մարզի զարգացման հեռանկարների քննարկումն էր, ներդրումային միջավայրի բարելավումն ու խնդիրների լուծման ճանապարհային քարտեզ մշակելը։
Բանկի Բիզնեսի զարգացման տնօրեն Կարեն Նալբանդյանն ու Կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Սերգեյ Վիրաբյանը մասնակցեցին բիզնես-ֆորումին, ինչպես նաև՝ կլոր սեղան-քննարկումներին։
Կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Սերգեյ Վիրաբյանի խոսքով` նման համաժողովները լայն հնարավորություններ են ստեղծում նորանոր կապերի ձևավորման և բիզնեսի զարգացման տեսանկյունից։
«IDBank-ը իր ամենօրյա աշխատանքում, ինչպես նաև նմանօրինակ հանդիպումների արդյունքում ստեղծում է նոր բիզնես կապեր, մշակում նոր ծրագրեր, որոնք, բնականաբար, օգտագործվում են ի նպաստ մեր հաճախորդների և նրանց բիզնեսի զարգացման։ Ներկայում մենք նաև կարևորում ենք մարզային ծրագրերն ու ուղիներ ենք փնտրում միջին և փոքր բիզնեսի զարգացման համար։ Վանաձորում է բացվել IDBank-ի առաջին նորարարական ոճի մասնաճյուղը, և այս առումով մենք հատուկ շեշտադրում ունենք հենց Լոռու մարզի վրա»,- նշել է Սերգեյ Վիրաբյանը։
IDBank-ը մասնակցել է նաև էքսպո-ցուցահանդեսին․ յուրօրինակ տաղավարում Բանկը ներկայացրել է շահավետ մի շարք առաջարկներ, իսկ նրանց, ովքեր ցանկություն ունեն աշխատել IDBank- ում, հնարավորություն է ընձեռվել ստուգել IQ-ն։
Ստուգատեսը հաջողությամբ անցած մասնակիցներն առաջիկայում կհրավիրվեն Բանկ՝ հարցազրույցի, և հնարավորություն կունենան միանալու IDBank-ի թիմին։

forumidbank
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի դեպ ևս անցել է IQ թեստը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև ցուցահանդեսի այլ այցելուների մոտ։
IDBank-ը կարևորում է գործարար միջավայրում փորձի փոխանակումը, ներդրումային ծրագրերի հեղինակների հետ շփումներն ու ակտիվ քննարկումները՝ շուկայում առկա պահանջարկն ավելի լավ հասկանալու և հաճախորդներին հետաքրքրող նորանոր առաջարկներով հանդես գալու համար։ Բանկը մոտ ապագայում արդեն ներկայացնելու է ծառայություններ, որոնք Բանկից օգտվելը կդարձնեն շատ ավելի դյուրին և հարմար։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր