26-02-2019 15:51 1054

IMG 6440

Բիզնես Արմենիայի աջակցությամբ Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտի 14 արտադրողներ փետրվարի 25-28-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մասնակցում են «CPM–Collection Premiere Moscow 2019» նորաձևության և տեքստիլ արտադրանքի միջազգային ցուցահանդեսին:

«Անցած տարի մասնակից 5 ընկերություն կնքել է շուրջ 230 միլիոն դրամի պայմանագիր։ Այս տարի նույնպես մասնակցում են արտահանման մեծ ներուժ ունեցող ընկերություններ, նրանց շարքում՝ առաջին անգամ ներկայացվել են նոր ապրանքանիշեր»,- նշել է Բիզնես Արմենիա հիմնադրամի միջոցառումների կազմակերպիչ Լուսինե Հովհաննիսյանը։

«CPM 2019»-ին հայաստանյան նորաձևության ու տեքստիլ արտադրանքը ներկայացված է ազգային 2 տաղավարում։ Դրանցից մեկում ցուցադրվում է ներքնահագուստ, տնային և սպորտային տրիկոտաժե արտադրանք՝ «Alex», «Melante», «Araqsa» և «Viva» ապրանքանիշերից, իսկ մյուսում՝ նորաձևության մոդելներ «Z.G.Eest», «Kivera», «Zakaryan», «Ruzane», «Shabeeg», «Margonie», «Petoor», «Artuyt» ապրանքանիշերից :

«CPM»-ն Արևելյան Եվրոպայում նորաձևության արդյունաբերության խոշորագույն ցուցահանդեսն է։ Այն ընդգրկում է թեթև արդյունաբերության բոլոր հատվածները։ 15 սրահներում ցուցադրվում են 50 խումբ ապրանքներ։ Ցուցահանդեսն ունենում է ավելի քան 20 000 այցելու՝ մեծածախ գնորդներ, ոլորտի մասնագետներ, դիստրիբյուտորներ, առեւտրային ցանցեր, ներմուծողներ։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր

Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?