25-02-2019 10:53 2299

forum2

Փետրվարի 23-ին «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես համաժողովի շրջանակում կազմակերպված տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսին մասնակցում էին նաեւ հայաստանյան առեւտրային բանկերը: Շահութաբեր բիզնես կազմակերպելու առաջարկներով էր հանդես եկել նաեւ Ամերիաբանկը՝ ներկայացնելով նորամուծությունները, բազմաթիվ նոր նախագծեր ու ծրագրեր:

«Վերջերս փոքր եւ միջին բիզնեսների համար ներդրել ենք սքորինգային պրոդուկտը, որի շնորհիվ կարողանալու ենք 1-10 մլն դրամի անգրավ վարկեր տրամադրել առանց միջնորդավճարի (տրամադրման վճարի): Հաճախորդներն օնլայն հարթակում կարող են լրացնել իրենց տվյալները եւ 5 րոպեի ընթացքում ստանալ վարկի վերաբերյալ դիրքորոշում: Այն հաճախորդները, որոնք ունեն քարտեր Ամերիաբանկում, միանգամից կարող են իրենց բիզնես քարտին ստանալ գումարը եւ առանց մասնաճյուղ այցելելու կանխիկացնել այն»,-նշեց Ամերիաբանկի տարածքային ստորաբաժանումների կառավարման վարչության ղեկավար Անդրանիկ Խաչատրյանը, ընդգծելով, որ Ամերիաբանկի կողմից իրականացվող ծառայությունները նպատակաուղղված են բիզնեսի զարգացմանը:

forum1

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ֆորումի ժամանակ իր ամփոփիչ ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանում գործարար նոր հնարավորություններ կան և մնում է աջակցել այդ հնարավորություններն իրացնելու գործում: «Մենք ուրիշ նորություն էլ ունենք, «Ամերիաբանկը» իր ծառայություններն է առաջարկել, որ բոլոր ներդրումային ծրագրերի ռիսկայնության գնահատում իրականացնի, գնահատի, թե այդ ծրագրերից որոնք են ռեալ, որոնք են ուշադրության արժանի, որոնք առավել հեռանկարայինները: Մենք պայմանավորվեցինք, որ այդ գնահատումից հետո առավել ուշագրավ ներդրումային ծրագրերի վերաբերյալ կառավարությունն ինքը տեղեկատվություն կտարածի` ներդրողներ ներգրավելու համար»,- նշեց վարչապետը:

forumlori

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր