13-03-2019 13:06 1484

 

Բիզնես Արմենիայի աջակցությամբ 8 հայկական արտադրողներ մարտի 12-15-ին Մոսկվայում միասնական տաղավարով մասնակցում են «MosShoes 2019» միջազգային ցուցահանդեսին։ Հայաստանյան ընկերությունները ներկայացնում են կոշիկ, կաշվե աքսեսուարներ և այլ արտադրանք։ Ապրանքանիշերից երկուսը միջազգային այս ցուցահանդեսին մասնակցում են առաջին անգամ։ Նախորդ ցուցահանդեսի արդյունքում հայաստանյան ընկերությունները 122 միլիոն դրամի արտահանման պատվերներ են կնքել։

Հայկական տաղավարը համալրել են կոշիկ արտադրող 5, պայուսակ և աքսեսուարներ արտադրող 2 ընկերություններ և կաշվի վերամշակման գործարանը։

«MosShoes»-ը կաշվե արտադրանքի ցուցադրությամբ մասնագիտացված խոշորագույն էքսպոն է Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում։ Այն անցկացվում է տարեկան չորս անգամ։ Ցուցահանդեսը տարեկան հյուրընկալում է շուրջ 12 000 խոշոր գնորդների ու ոլորտի մասնագետների։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր

Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?