16-03-2019 17:15 4299

 

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի խորհրդատվական աջակցությամբ թարգմանչական ծառայություններ մատուցող Gaudeamus Translation & Interpretation Services ընկերությունը զարգացրել է նոր բրենդ և ստեղծել գրավիչ կորպորատիվ վեբ կայք՝ ավելացնելով վաճառքը 18%-ով, իսկ շրջանառությունը` 8%-ով։

ՎԶԵԲ-ը Հայաստանում խորհրդատվական աջակցություն է տրամադրում փոքր և միջին բիզնեսներին՝ կապ հաստատելով տեղական և միջազգային փորձագետների հետ, որոնք տարբեր նախագծերի շրջանակում խորհրդատվություն են տրամադրում ռազմավարության, մարքեթինգի, տեխնոլոգիաների, որակի և ֆինանսական կառավարման, էներգաարդյունավետության, ճարտարապետական ու այլ ոլորտներում:

«ՎԶԵԲ-ի խորհրդատվական աջակցության հայաստանյան թիմն օգնում է փոքր և միջին բիզնեսներին ոչ միայն ավելի արդյունավետ դարձնել կառավարումը, զարգանալ ու ընդլայնվել, այլև մրցակցել միջազգային շուկաներում ու ներդրումներ ներգրավել՝ համագործակցելով տեղական ու միջազգային խորհրդատուների հետ։

Աջակցություն կարող է ստանալ ցանկացած բիզնես, որը համապատասխանում է սահմանված չափանիշներին», - տեղեկացնում են ՎԶԵԲ-ից։

Նշենք, որ Հայաստանում իրականացվող ծրագրերը ֆինանսավորում են ՎԶԵԲ-ը, Եվրոպական Միությունը՝ «EU4Business»-ի շրջանակներում, Փոքր բիզնեսի աջակցման ֆոնդը և Շվեդիան։

Մանրամասներն` այստեղ

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր