18-03-2019 12:55 3861

 

Հնդկաստանից ժամանած գործարարները մտադիր են Հայաստանում ներդրումներ անել մի քանի ոլորտներում, մասնավորապես՝ նրանք հետաքրքրված են առևտրի, ծառայությունների մատուցման, արդյունաբերության ոլորտներով։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը Հնդկաստանից ժամանած գործարարների խմբի հետ ունեցած հանդիպման ժամանակ ներկայացրել է Հայաստանի ներդրումային գրավչությունները և արտաքին արտոնյալ շուկաները, պետության կողմից ներդրումային ծրագրերին տրվող արտոնությունները։

Հնդիկ գործարարներին հետաքրքրել են Հայաստանում հարկային և մաքսային կարգավորումների, ներդրումային օրենսդրական դաշտի վերաբերյալ տեղեկություններ։

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են արդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրին առնչվող հարցերին, որով նախատեսվում է հիմնել մետաղական ամրանների և ամրաձողերի արտադրություն։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները ներդրողներին հետաքրքրող ծրագրերի և կարգավորումների շուրջ։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր