19-03-2019 15:36 3941

 

2018թ.-ին արտասահմանից դեպի Հայաստան փոխանցումները կազմել են 1մլրդ 786 մլն դոլար (30 մլն դոլարով ավելի քան նախորդ տարի), իսկ Հայաստանից արտասահման փոխանցումների ծավալը կազմել է 1 մլրդ 188 մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 199 մլն դոլարով: Այսինքն, արտասահմանից փոխանցումները աճել են ընդամենը 1.7 տոկոսով, իսկ ահա Հայաստանից դեպի արտասահման փոխանցումների աճը կազմել է 20.1 տոկոս:

Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի խոսքով՝ 2018թ.-ին ֆիզիկական անձանց փոխանցումների (զուտ ներհոսքի) ծավալը կազմել է 597 մլն դոլար, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 170 մլն դոլարով կամ 22.2 տոկոսով:

Հայաստանի բանկերի միության նախագահ Արտակ Հանեսյանը գտնում է, որ որքան քիչ կախվածություն լինի հարազատ-բարեկամների կողմից ուղարկվող գումարներից, դա կնշանակի, որ երկիրն ավելի զարգացած տնտեսություն ունի:

«Մենք պետք է կախում չունենաք դրսից եկող գումարներից, թող այդ փոխանցումները լինեն ներրդումների տեսքով: Այսօր Հայաստանում ներդրումների ցուցանիշը բավականին ցածր է: Տարվա կտրվածքով, ընդամենը միջինում 250 մլն դոլար է ուղղակի ներդրում կատարվում Հայաստանի տնտեսության մեջ, այնինչ հարեւան Վրաստանում 10 անգամ ավելի շատ ներդրում է կատարվում տարեկան: Ցավոք սրտի, այսօր Հայաստանի տնտեսության զարգացումը հիմնականում կախված է բանկային համակարգի վարկերից, ճիշտ կլիներ որ կապիտալի շուկաները զարգացած լինեին…

Շատ մեծ հույս ունեմ, որ իրավիճակը գնալով ավելի կբարելավվի եւ դրսի ներդրողների վստահությունը դեպի Հայաստանի շուկա գնալով կմեծանա»,- ասաց Արտակ Հանեսյանը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր