27-03-2019 15:52 2893

 

«Հայաստանում 765 մլն դոլար արժողությամբ 49 ներդրումային ծրագրեր գնահատվել են իրատեսական և գտնվում են իրականացման ինչ-որ փուլում: Մի քանիսն էլ գտնվում են քննարկման փուլում», - ԱԺ-ում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս պահի դրությամբ կառավարության հետ քննարկումների փուլում են 89 ներդրումային ծրագրեր` 3.1 մլրդ դրամի ընդհանուր արժողությամբ: Եվ դրանցից 49 ծրագիրը` 765 մլն դոլարի ընդհանուր արժողությամբ, գնահատվել են իրատեսական: Եվ, ըստ էության, կարող ենք արձանագրել, որ գտնվում են իրագործման այս կամ այն փուլում: Եվս մի քանի ծրագիր` 2 մլրդ 337 մլն դոլարի շրջանակում, գտնվում են քննարկումների փուլում»,- ասաց վարչապետը:

Նա արձանագրեց, որ 2018-ին ներմուծումների ծավալում ունենք ռեկորդային թվով կապիտալ ապրանքների ներմուծում: Նախորդ տարվա ներմուծման 33 տոկոսը կազմել են կապիտալ ապրանքները: Դրանք այն ապրանքներն են, որոնք ներկրվում են բիզնես ծավալելու համար: Դրանք բերվում են ինչ-որ գործունեություն իրականացնելու համար:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր