29-03-2019 13:56 5534

 

Շիրակի մարզի Արեւիկ բնակավայրի վարչական տարածքում «Լենտեքս» ընկերությունը թելի արտադրամաս է հիմնել: Արտադրամասի աշխատանքները մեկնարկել են ընթացիկ տարվա հունվարի 20-ից: Արտադրվող թելը «Լենտեքս» ընկերությունն օգտագործում է իր ապրանքների արտադրությունում:

Նոր հիմնված արտադրության համար ներդրվել է շուրջ 1.5 մլն դոլար, ստեղծվել՝ 36 աշխատատեղ: Ինչպես Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին է ներկայացրել «Լենտեքս» ՍՊԸ տնօրեն Կարեն Գոմցյանը, նախատեսվում է արտադրանքի ծավալների ավելացում, պլանավորում են նաև կարի թելի և 100 տոկոս բամբակյա թելի արտադրություն: Արտադրամասին կից կառուցվել է 450 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան:

Ինչպես տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանից՝ ներդրումային ծրագրի շրջանակներում «Լենտեքս» ՍՊԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգվել է: Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Լենտեքս» ՍՊԸ կողմից ներկայացված հայտը բավարարվել է:Վ

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր