03-04-2019 17:38 3078

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (EFSE) հետ կնքել է 10 միլիոն դոլարին համարժեք ՀՀ դրամի վարկային պայմանագիր: Կողմերի միջև այս համագործակցության նպատակը ՓՄՁ-ների զարգացմանը խթանելն է:

«Մենք ուրախ ենք կրկին համագործակցել Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի հետ: Մեր գործընկեր հիմնադրամից ստացած ֆինանսական գործիքը մեզ հնարավորություն կտա տեղական արժույթով վարկավորել տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող փոքր և միջին ձեռնարկություններին, որոնց հետ գործարար հարաբերությունների շարունակական զարգացումը մեր բանկի առաջնային նպատակներից մեկն է»,-նշել է Հակոբ Անդրեասյանը:

EFSE-ի խորհրդի նախագահ Քրիստոֆ Տիսկենսն իր խոսքում նշել է, որ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը մեծ պատասխանատվությամբ է մոտենում Հայաստանում ՓՄՁ-ների զարգացման գործին, ինչն էլ EFSE-ին հնարավորություն է տալիս և՛ աջակցել այդ բիզնեսների զարգացմանը, և՛ նոր թափով Հայաստանում զարգացնել տնտեսական հարաբերությունները:

Նշենք, որ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի և EFSE-ի համագործակցությունը մեկնարկել է 2013թ.-ին` միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանն աջակցելու նպատակով:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր