19-04-2019 14:02 1790

 

Երևանում ապրիլի 24-28-ը կանցկացվի «Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի» միջազգային համաժողովը:

Հայաստանն առաջին անգամ է հյուրընկալում այս համաժողովը, որի այս անգամվա թեման շրջակա միջավայրն է: Այն ներառում է մի շարք թեմաներ՝ բնապահպանական տեսանկյունից պատասխանատու բիզնես, պատասխանատու հանքարդյունաբերություն, այլընտրանքային էներգիա, սոցիալական ձեռներեցություն: Համաժողովին մասնակցելու համար կին ձեռներեցներ են ժամանելու 25 երկրից:

Այսօր մամուլի ասուլիսում «Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի» հայաստանյան նախագահ, ՀՀ կին ձեռներեցների ցանցի նախագահ Լիլիթ Ասատրյանը նշեց, որ համաժողովը լավ հնարավորություն է Հայաստանի բիզնես, զբոսաշրջային և մշակութային գրավչությունը բարձրացնելու տեսանկյունից:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր