24-05-2019 12:52 2503

 

Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն ընդունել է ընդդիմադիր «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունից Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Խարիս /Հարի/ Թեոխարիսին (Harry Theocharis):

Ըստ ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությա, ողջունելով հյուրին՝ դեսպան Չարչօղլյանը կարևորել է հայ-հունական երկկողմ բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը՝ խարսխված երկու բարեկամ ժողովուրդների պատմական սերտ առնչությունների և փոխադարձ ջերմ վերաբերմունքի վրա:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ պարոն Թեոխարիսն իր առանձնահատուկ վերաբերմունքն ու հարգանքն է արտահայտել հայ ժողովրդի և նրա պատմության նկատմամբ:

Դեսպան Չարչօղլյանն ընդգծել է հայ-հունական տնտեսական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը և զրուցակցին ներկայացրել իշխանափոխությունից հետո Հայաստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումները, ինչպես նաև Հայաստանի ներդրումային միջավայրի գրավչությունն ու առավելությունները:

Պարոն Թեոխարիսը Հայաստան այցելելու և տեղում գործարար շրջանակների հետ հանդիպումներ ունենալու ցանկություն է հայտնել՝ նշելով, որ իրենց կուսակցությանն անդամակցող և դրան հարող մի շարք գործարարներ նույնպես հետաքրքրված են Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հեռանկարով:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր