17-10-2019 23:22 336

 

Հայաստանում կապիտալ ներդրում անելու համար գումարի խնդիր չկա: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ասել եմ, որ մեր ամենամեծ պրոբլեմը կապիտալ մասով ծախսերն են: Բայց անցած տարվա ժամանակահատվածի համեմատ՝ այս տարի կապիտալ ծախսերը շատ շոշափելի են, սակայն մեր սահմանած նշաձողին չենք կարող հասնել, քանի որ նաև դրել ենք բարձր որակական չափանիշներ»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հաստատում է իր՝ նախկինում արված այն հայտարարությունը, թե փողի խնդիր չունենք:

«Դա նաև քաղաքական շահարկումների առիթ է տալիս: Բայց երբ ասում ենք, որ մենք փողի խնդիր չունենք, դա չի նշանակում, որ դուրս գանք ու ուղղակի փող բաժանենք, այդ դեպքում փողի արժեքը կընկնի, այսինքն՝ կարժեզրկվի»,- ասաց նա և նշեց, որ այդ դեպքում կարող է այնպես ստացվել, որ մեկ կիլոգրամ հաց գնելու համար երկու կիլոգրամի գումար պետք է տաս:

«Երբ ասում ենք, որ փողի խնդիր չունենք, նկատի ունենք՝ կապիտալ ներդրում անելու համար փողի խնդիր չունենք: Այս տարվա ինն ամիսների ընթացքում բյուջեի եկամտային մասն ավելացել է 21,6 տոկոսով: Մենք ռազմավարության վրա աշխատում ենք և եկել ենք եզրակացության, որ պոտենցիալ գումարները պետք է ներգրավել կապիտալ ծախսերի վրա, որոնք մենք համարում ենք մեգածրագրեր, և այդ դեպքում գումարը կունենա արժեք»:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր