25-10-2019 13:32 212

 

Կառավարությունը գերակա ոլորտում ներդրումային ծրագրի իրականացման նպատակով հարկային արտոնություն տրամադրեց «ՍԻԼ-ՄԱԱԶԱ» ՍՊԸ-ին: Մասնավորապես, ներդրումային ծրագրի շրջանակներում 2019 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվեց ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ այս ընկերությունը զբաղված է հյութերի, զովացուցիչ ըմպելիքների արտադրությամբ:

«Այս ծրագրով ընկերությունը պատրաստվում է ձեռք բերել շշերի կաղապարներ: Նաև պատրաստվում է ավելի ուշ ներդրումներ անել ավելի բարձր արտադրողականությամբ շշալցման հոսքագծեր ձեռք բերելու միջոցով եւ ընդլայնել արտադրատեսականին: Այս ծրագրով նախատեսվում է իրականացնել մոտ 119 մլն դրամի ներդրումներ, որից սարքավորումների արժեքը կկազմի 93 մլն դրամ: Այս ընդլայնման արդյունքում ընկերությունում կստեղծվի 17 նոր աշխատատեղ՝ 170 հազար դրամ միջին աշխատավարձով»,

- ասաց նախարարը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր