26-02-2019 15:41 1383

thales

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով ավիատիեզերական ոլորտի աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ ֆրանսիական THALES-ի պատվիրակությունը փետրվարի 26-ին կժամանի Հայաստան: Պատվիրակությունը ղեկավարում է ընկերության փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմին:

THALES-ի պատվիրակության այցը Հայաստան պատահական չէ. նախորդ ամիսներին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք հանդիպումներ էր ունեցել ընկերության ղեկավար կազմի հետ:

Հայաստան այցելության շրջանակում Փոլ Ռեմին հանդիպումներ է ունենալու նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, այցելելու է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, «PicsArt» ընկերություն: Այս այցը լուրջ հնարավորություն է՝ իրար կապելու աշխարհի առաջատար նոր տեխնոլոգիաները և այն հմտություններն ու որակները, որոնք ունեն Հայաստանն ու հայ մասնագետները՝ հաշվի առնելով թե՛ մեր գիտական ու մտավոր ներուժը, թե՛ այն գործնական ոգևորությունը, որ կա հայ երիտասարդության շրջանում նոր տեխնոլոգիաների հանդեպ, և, իհարկե, համագործակցելու այն պատրաստակամությունը, որ ունի Հայաստանը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր