28-02-2019 12:27 4158

 

Հայաստանի այն կորպորատիվ օգտատերերի բաժինը, որոնք 2018 թվականին ենթարկվել են համացանցից գրոհների, կազմել է 18,38%` 2017 թվականի 17,80%-ի փոխարեն։ Եթե Ադրբեջանում նույնպես գրանցվել է նման գրոհների ենթարկված կորպորատիվ օգտատերերի բաժնի աճ՝ 16,79%-ից մինչև 2018 թվականի 18,15%, ապա Վրաստանում այդ ցուցանիշը նվազել է 18,58%-ից մինչև 15,35%։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները։

Ինչպես հայտնում են «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից finnews.am կայքին, Վեբ-գրոհները կորպորատիվ օգտատերերի համար վտանգավոր են նրանով, որ իր համակարգիչը համացանցից վարակած մեկ աշխատակցի անփութության պատճառով վնասաբեր օբյեկտը կարող է տարածվել ընկերության ամբողջ ցանցով։ Չարագործները նման կերպ կարող են գողանալ ոչ միայն դրամական միջոցներ, այլև արժեքավոր տեղեկատվություն և փաստաթղթեր, կանգնեցնել բիզնես-գործընթացները, ինչը նաև հղի է ընկերության հեղինակության կորստով։ Փորձագետները համացանցից գրոհներից պաշտպանվելու և վերոնշյալ հետևանքները կանխարգելելու նպատակով կորպորատիվ օգտատերերին խորհուրդ են տալիս ընկերության ցանցի բոլոր համակարգիչներում և այլ սարքերում տեղադրել հուսալի հակավիրուսներ, աշխատակիցներին մշտապես սովորեցնել տեղեկատվական անվտանգության կանոնները և անհրաժեշտության դեպքում սահմանափակել համացանցից օգտվելու նրանց հնարավորությունները։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցվող նյութեր